Քաղաքական

16.05.2019 12:55


Լրագրողները բոյկոտեցին Քոչարյանի գործով դատական նիստը (տեսանյութ)

Լրագրողները բոյկոտեցին Քոչարյանի գործով դատական նիստը (տեսանյութ)

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ` Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում Ռոբերտ Քոչարյանի գործով ընթացող դատական նիստը լրագրողները բոյկոտեցին տեխնիկական խնդիրների պատճառով: Արդեն չորրորդ օրն է, ինչ դատարանում ձայնի լսողությունը խնդիրներ է առաջացնում, եւ լրագրողների աշխատանքի համար ստեղծված չեն բավարար պայմաններ։

Իրենց բողոքն արտահայտելով` լրագրողները դուրս եկան նիստերի դահլիճից, ինչից հետո նիստն ընդհատվեց: Քիչ անց դահլիճից դուրս եկան դատախազները եւ պաշտպանները:

Պաշտպան Խուդոյանը հայտնեց, որ նիստը ընդմիջվել է տեխնիկական խնդիրների լուծման համար:

Ավելի ուշ պարզ դարձավ, որ դատարանը, հաշվի առնելով, որ նիստը դռնբաց է, որոշեց լրագրողներին թողնել նիստերի դահլիճ` ակնկալելով, որ նրանք որեւէ կերպ չեն խոչընդոտի նիստի ընթացքը:

Լրագրողները եւ օպերատորները մուտք են գործել դահլիճ, և նիստը շարունակվել է։

Այս խորագրի վերջին նյութերը