Լրահոս

16.05.2019 12:36


Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում

Մայիսի 16-ի ցերեկը, 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 18-20-ն առանձին շրջաններում, 21-ին շրջանների զգալի մասում կեսօրից հետո սպասվում են անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:

Քամին՝ հարավարևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 16-ի ցերեկը, 17-18-ն աստիճանաբար կբարձրանա 2-3, 21-ի ցերեկը կնվազի 3-4 աստիճանով։

Երևան քաղաքում

Մայիսի 16-ի ցերեկը, 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 18-20-ի կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, 21-ին սպասվում են անձրև և ամպրոպ:

Երևան քաղաքի մայիսի 17-ի բազմամյա կլիմայական տվյալներ՝

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 31.40C (1988 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 6.70C (1970 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 17.40C

Այս խորագրի վերջին նյութերը