Ազգային ժողովում 2011թ. ՀՀ պետական բյուջեի նախագծի վերաբերյալ քննարկումների ժամանակ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը հարց է բարձրացրել գնաճի մասին, ինչին ի պատասխան՝ ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանն ասել է, թե անցած տարվա կանխատեսումները հավանաբար հնարավոր չի լինի ապահովել, ինչը պայմանավորված է մի շարք գործոններով՝ թե՛ արտաքին, թե՛ ներքին։
-Հաշվի առնելով այս տարվա բավական բարձր, ոչ բարենպաստ բազան՝ հաջորդ տարի հուսով ենք, որ հաջորդ տարվա համար մեր կանխատեսումները՝ 4±1%, իրատեսական են, որովհետև այն բացասական զարգացումները, որոնք արդեն կան, բազան բավական վատացրել են, և դրա վրա ավելի լավ, որպես օրինակ, գյուղատնտեսությունը բերեմ. կարծում ենք՝ իրատեսական կլինի,-ասել է նա և հավելել, որ բացի դրանից՝ կառավարության և ԿԲ-ի կողմից գնաճը զսպելու քայլեր են ձեռնարկվում, և իր կարծիքով՝ դրանց արդյունքները տեսանելի կլինեն տարվա սկզբից։
Տ. Դավթյանը հույս է հայտնել, որ այդ կանխատեսումը, որն արվել է նաև համապատասխան մակրոտնտեսական մոդելների հիման վրա, բավական հիմնավորված են.
-Ջանք կգործադրենք համենայնդեպս,-եզրափակել է նա։
Արձագանքելով՝ Լիլիթ Գալստյանն ասել է, որ հիշել է հայտնի անեկդոտն Ավարայրի ճակատամարտի մասին, երբ Աստված ասում է. «Նորից հույսն ինձ վրա են դրել»։
Անեկդոտն ու գնաճը

7or.am