Լրահոս

13.05.2019 18:15


Տեղեկություն է հաղորդվել, որ 30 րոպեից պայթյուն է տեղի ունենալու Աբովյան փողոցում գտնվող հյուրանոցում

Տեղեկություն է հաղորդվել, որ 30 րոպեից պայթյուն է տեղի ունենալու Աբովյան փողոցում գտնվող հյուրանոցում

Մայիսի 13-ին, ժամը 17:22-ին 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ 30 րոպեից պայթյուն է տեղի ունենալու Երևան քաղաքի Աբովյան 8 հասցեում գտնվող հյուրանոցում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Փրկարարները սահմանազատել են տարածքը:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Ոստիկանության կինոլոգիական խումբն իրականացրել է տեղազննում. վտանգավոր ոչինչ չի հայտնաբերվել:

Այս խորագրի վերջին նյութերը