Լրահոս

12.05.2019 14:00


Հրդեհի հետևանքով ավտոտնակն ամբողջությամբ այրվել է

Հրդեհի հետևանքով ավտոտնակն ամբողջությամբ այրվել է

Մայիսի 11-ին, ժամը 19:39-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նանսենի փողոցի թիվ 5/3 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սաֆարյան փողոցի թիվ 10 շենքի մոտակայքում գտնվող ավտոտնակում (սեփականատեր Ս.Գ.) և ավտոտնակին կից կայանած չշահագործվող Volvo մակնիշի ավտոմեքենայում:

Հրդեհը մեկուսացվել ժամը 20:19-ին, մարվել՝ 21:17-ին:

Ավտոտնակում այրվել են կենցաղային իրեր (մոտ 3 խմ) և ավտոմեքենան՝ ամբողջությամբ:

Այս խորագրի վերջին նյութերը