Լրահոս

12.05.2019 13:59


Արթիկում ավտոմեքենան ընկել է սելավատարը

Արթիկում ավտոմեքենան ընկել է սելավատարը

Մայիսի 12-ին, ժամը 00:39-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Րաֆֆու փողոցի թիվ 15 տան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ինքնընթաց (մոտ 5 մետր) շարժվել և ընկել է սելավատարը, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Կ.Հ.) դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված:

Այս խորագրի վերջին նյութերը