Լրահոս

11.05.2019 16:47


Ինչպես է տեղի ունեցել երիտասարդ կնոջ սպանությունը. ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել

Ինչպես է տեղի ունեցել երիտասարդ կնոջ սպանությունը. ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել

Մայիսի 9-ին ոստիկանության Մասիսի բաժնում ահազանգ է ստացվել, որ Մասիս բժշկական կենտրոն է տեղափոխվել մահացած կին՝ ծեծի հետքերով։

Հիվանդանոցից սպանություն կատարելու կասկածանքով ոստիկանության Մասիսի բաժին բերման ենթարկեցին Երեւան բնակիչ 26-ամյա երիտասարդի։ Նրա մեքենան տեղափոխվեց ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Նախնական տվյալներով՝ երիտասարդը Այնթապ գյուղի վարչական տարածքում վիճել է 30-ամյա մի կնոջ հետ։ Այդ ընթացքում ձեռքերով եւ ոտքերով ինչպես նաեւ ռետինե խողովակով եւ բանալիով հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին, ապա իր մեքենայով տեղափոխել Մասիս բժշկական կենտրոն։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել սպանության հատկանիշներով։ Հարցաքննությամբ երիտասարդը որպես կասկածյալ ձերբակալվել է։

Նշանակվել են փորձաքննություններ դեպքի հանգամանքները հետագախուզական միջոցառումներով քննչական գործողություններով պարզվում են, քննությունը շարունակվում է։

Այս խորագրի վերջին նյութերը