Աշխարհ

10.05.2019 18:24


«Դորենկոն դժոխքում է, որտեղ ինքն է կրակի տալիս սատանային». Վլադիմիր Պոզներն արձագանքել է գործընկերոջ մահվանը

«Դորենկոն դժոխքում է, որտեղ ինքն է կրակի տալիս սատանային». Վլադիմիր Պոզներն արձագանքել է գործընկերոջ մահվանը

Հրեական արմատներով հայտնի լրագրող և հաղորդավար Վլադիմիր Պոզներն արձագանքել է իր գործընկերոջ՝ Սերգեյ Դորենկոյի մահվանը՝ ասելով, որ «նա դժոխքում է, և ինքն է կրակի տալիս սատանային»:

«Դորենկոյի հետ լավ ծանոթներ էինք, թեև ոչ մտերիմ. լրագրության նրա ոճը ես անընդունելի եմ համարել և համարում: Սակայն նա, անկասկած, եղել է Ռուսաստանի ամենավառ, ամենատաղանդավոր, ամենաբանիմաց լրագրողներից մեկը: Ես այդ հարցում կասկած չունեմ»,-Взгляд-ի փոխանցմամբ՝ այս մասին Պոզները գրել է իր պաշտոնական կայքում:

«Նա իրեն թույլ է տվել ամենաչլսված արտահայտությունները, այդ իսկ պատճառով տվյալ դեպքում ես ինքս էլ ինձ թույլ կտամ դա. թեև ես աթեիստ եմ, կարծում եմ, որ Սերգեյը դժոխքում է, որտեղ ինքն է կրակի տալիս սատանային՝ ելույթ ունենալով Պետական անդրշիրիմյան հեռարձակման ալիքով»,-գրել է Պոզները՝ հույս հայտնելով, որ նման արտահայտությունը հաճելի կլիներ հասցեատիրոջը:

Հիշեցնենք, որ ռուս լրագրող, «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Սերգեյ Դորենկոն մահացել է մայիսի 9-ին՝ 59 տարեկանում՝ ընկնելով մոտոցիկլետից Մոսկվայի կենտրոնում երթևեկության ժամանակ:

Պաշտոնական տվյալներով՝ մահվան պատճառն աորտայի հետ կապված խնդիրն է եղել:

Աղբյուրը՝ Tert.am

Այս խորագրի վերջին նյութերը