Աշխարհ

10.05.2019 18:45


Լուիս Սուարեսը չի խաղա 4-6 շաբաթ

Լուիս Սուարեսը չի խաղա 4-6 շաբաթ

Կատալոնական «Բարսելոնա»-ի ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը վիրահատության է ենթարկվել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը:

Սուարեսը վիրահատել է ծնկի արթրոսկոպիկը և խաղադաշտից կբացակայի 4-6 շաբաթ: Ուրուգվայի ազգային թիմի ֆուտբոլիստը չի մասնակցի «Բարսելոնա»-ի 2 խաղի Իսպանիայի առաջնությունում և Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակչի, որտեղ «կապտանռնագույնները» կմրցեն «Վալենսիա»-ի հետ:

Ընթացիկ մրցաշրջանում Սուարեսը մասնակցել է «Բարսելոնա»-ի 49 հանդիպման, դառնալով 25 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ:

Այս խորագրի վերջին նյութերը