Աշխարհ

10.05.2019 21:27


Կիպրոսի ափերին մոտեցած թուրքական նավի անձնակազմին կալանավորման հրաման կկայացվի

Կիպրոսի ափերին մոտեցած թուրքական նավի անձնակազմին կալանավորման հրաման կկայացվի

Թուրքական և ինչպես նաև միջազգային այլ մամուլի ուշադրության կենտրոնում շարունակում են մնալ Թուրքիայի կողմից Կիպրոսի ափերին սկսված նավթագազային հորատման աշխատանքները։

Ինչպես հայտնի է, մայիսի 6-ին թուրքական Fatih ռազմանավը հորատման աշխատանքներ էր սկսել Կիպրոսի ջրերում, ինչն առաջացրել էր Կիպրոսի Հանրապետության իշխանությունների դժգոհությունը։

Թեմայի շուրջ խոսել է Կիպրոսի արտգործնախարար Նիկոս Հրիստոդուլիդեսը։

Նա հայտնել է, որ այս պահին ավարտվում են բոլոր նախապատրաստական աշխատանքները թուրքական նավի անձնակազմին կալանավորելու համար։

«Մենք հասել ենք վերջին փուլին նավի անձնակազմի անդամներին կալանավորելու համար։ Դրանից հետո հարցը կտեղափոխվի դատարան», –ասել է հույն պաշտոնյան։

Ավելի վաղ Կիպրոսը Հունաստանին զգուշացրել էր, որ եթե Թուրքիան չդադարեցնի իր գործողությունները, ապա հարցը կտեղափոխվի միջազգային դատական ատյաններ։

Աղբյուրը` «Էրմենիհաբեր»

Այս խորագրի վերջին նյութերը