Աշխարհ

10.05.2019 19:26


Հայաստանում առաջարկում են կովկասյան ընձառյուծի որսի տույժի չափը բարձրացնել 97 մլն դրամով

Հայաստանում առաջարկում են կովկասյան ընձառյուծի որսի տույժի չափը բարձրացնել 97 մլն դրամով

ՀՀ կառավարությունն առաջարկում է օրենսդրական փոփոխությունների արդյունքում կրիտիկական վիճակում գտնվող կովկասյան ընձառյուծի որսի, ոչնչացման դեպքում պատճառված վնասի տուգանքը բարձրացնել 97 մլն դրամով: «Արմենպրես» փոխանցմամբ` այս մասին նախագիծը ՀՀ կառավարության մայիսի 10-ի նիստում ներկայացրեց Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը:

«Նախատեսվում է, որպեսզի կրիտիկական վիճակում գտնվող կովկասյան ընձառյուծի որսի, ոչնչացման դեպքում պատճառված վնասի տուգանքը սահմանել 100 մլն դրամ, ներկայումս գործող 3 մլն դրամի համար: Ծրագիրը, որն իրականացնում է նախարարությունը, և Կովկասյան ընձառյուծի տարին, որը հայտարարել է Հայաստանի Հանրապետությունը, ազգային ծրագիր չէ, և միտված է ամբողջ եվրոպական տարածաշրջանում այս յուրահատուկ ու խիստ հազվադեպ հանդիպող կենդանատեսակի պահպանությանը»,- ասաց նախարարը:

Էրիկ Գրիգորյանը նշեց, որ այս պահին հաշվառված է մոտ 8-12 կովկասյան ընձառյուծ: Մի քանի առանձնյակներ նկարահանվել են նաև բնության պահպանության հատուկ տարածքներում: Այս տարվա ընթացքում մեկ առանձնյակ նկարահանվել է Արևիկ ազգային պարկում, մեկ ընձառյուծ էլ ավելի քան մեկ տարի ապրում է Խոսրովի անտառ արգելոցում:

Այս խորագրի վերջին նյութերը