«Daily Mail». Քաղաքական պատճառներով Մխիթարյանը կարող է չմեկնել Բաքու (լուսանկար)
Լոնդոնի «Արսենալի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է բաց թողնել Եվրոպա լիգայի այս մրցաշրջանի եզրափակիչը:
«Զինագործները» վճռորոշ խաղում ուժերն են չափելու «Չելսիի» հետ, իսկ հանդիպումը կայանալու է Բաքվի Օլիմպիական մարզադաշտում մայիսի 29-ին:
«Daily Mail»-ը գրում է, որ քաղաքական պատճառներով Մխիթարյանը կարող է չմեկնել Բաքու:
ՈւԵՖԱ-ն պատրաստ է օգնել հայ կիսապաշտպանին Ադրբեջանի վիզա ստանալու հարցում: Սակայն «Արսենալում» կասկածներ ունեն: Ակումբում կարծում են, որ Մխիթարյանն անվտանգության հետ կապված լուրջ խնդիրների կարող է հանդիպել Բաքվում:
Աղբյուրը նաև նշում է, որ հայ ֆուտբոլիստը դժվար թե լինի իր թիմի մեկնարկային կազմում, և սա նույնպես կարող է պատճառ հանդիսանալ, որ Մխիթարյանը մնա Լոնդոնում:
Կայքը նաև հիշեցրել է, որ նախկինում եղել են դեպքեր, երբ հայ կիսապաշտպանը հրաժարվել է մեկնել Բաքու՝ եվրագավաթային հանդիպումների:
Լոնդոնի «Արսենալը» Եվրոպա լիգայի այս տարվա խաղարկությունում հասավ մինչև եզրափակիչ:
Երեկ՝ կիսաեզրափակիչ երկրորդ խաղում, լոնդոնցիները հյուրընկալվելիս 4:2 հաշվով հաղթեցին «Վալենսիային»: Հանդիպմանը մասնակցեց նաև Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը:
Մեր ընտրանու կիսապաշտպանը դարձավ գոլային փոխանցման հեղինակ, ինչից հետո Օբամեյանգը ձևակերպեց վերջնական հաշիվը:
Հանդիպումից հետո Facebook-ի իր պաշտոնական էջում հայ ֆուտբոլիստը լուսանկար է հրապարակել՝ գրելով.
«Մեկ թիմ, մեկ նպատակ: Եկե հաղթենք այս Եվրոպա լիգայի եզրափակիչը»:

Աղբյուրը՝ armsport.am