Լրահոս

17.11.2010 17:37


ՀՀ ԱԺ նախագահ. «Թուրքը մնում է թուրք»

ՀՀ ԱԺ նախագահ. «Թուրքը մնում է թուրք»

Այսօր խորհրդարանում պատասխանելով ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մելիքյանի հարցին՝ կապված ներկայում ընթացող հայ-թրքական լուռ դիվանագիտության մասին թրքական պնդումների հետ՝ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ասել է.

-Նոր բանակցություններ չեն վարվել և չեն վարվում թուրքական կողմի հետ։ Եթե թուրքական կողմն անկեղծ է իր ցանկության մեջ՝ կարգավորելու հայ-թուրքական հարաբերությունները, ապա մի պարզ բան պետք է անի՝ վավերացնի և իրագործի առանց նախապայմանների և այլևայլի արձանագրությունները։

ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարը հավելել է նաև, որ եթե առանց նախապայմանների' արձանագրությունների վավերացումն անընդունելի է, ապա այդ գործընթացը ոչ միայն առաջ չի գնա, այլև կձախողվի թուրքերի պատճառով։

Իր հերթին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ակնարկել է.

-Թուրքը մնում է թուրք. ի՞նչ պետք է անենք։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը