Աշխարհ

10.05.2019 09:05


Մոսկվայում մահացել է լրագրող Սերգեյ Դորենկոն

Մոսկվայում մահացել է լրագրող Սերգեյ Դորենկոն

Մոսկվայում մահացել է լրագրող Սերգեյ Դորենկոն: Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով բուժհաստատության աղբյուրը, մահը վրա է հասել բնական պատճառներով:

«Պատճառը ՃՏՊ-ն չէ, թեև նա երթևեկել է մոտոցիկլով», - ասել է գործակալության աղբյուրը:

«Էխո Մոսկվի» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովը հաստատել է այդ տեղեկությունը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Դորենկոն ճանապարհատրանսպորտային պատահարի է ենթարկվել մոտոցիկլով և կլինիկական մահ տարել: Նախնական տվյալներով՝ վթարի պատճառը լրագրողի վատ ինքնազգացողությունն է եղել:

Սերգեյ Դորենկոն ծնվել է 1959 թ. Կերչում: «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանի գլխավոր խմբագիրն էր: Որպես հաղորդավար և թղթակից՝ աշխատել է ВГТРК, РТР և НТВ հեռուստաալիքներում:

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը ցավակցություն է հայտնել Դորենկոյի մահվան կապակցությամբ:

«Տաղանդավոր լրագրող, անհանգիստ, սրտացավ մարդ: Սերգեյը սիրում էր մեր քաղաքը: Մահացավ՝ ինչպես ապրում էր՝ կտրուկ, շրջադարձին: Անկեղծ, շատ ափսոս, կարծես ինչ-որ բան կորել է անվերադարձ»,- գրել է Սոբյանինը Twitter-ի իր էջում:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը