Աշխարհ

09.05.2019 19:46


Ամերիկացին կտրել է առնանդամը, որ «նուլլո» դառնա

Ամերիկացին կտրել է առնանդամը, որ «նուլլո» դառնա

Վաշինգտոնցի 23-ամյա տղան կտրել է առնանդամն ու ամորձիները ուլտրասուր կերամիկական դանակով, որպեսզի «նուլլո» դառնա։

Ինչպես տեղեկացնում է USA.one-ը, Թրենտ Գեյթսը կտրված օրգանը պահել է սառցախցիկում, մինչեւ որ մայրը դեն է նետել այն։

«Nullo» տերմինը մարմնի, հիմնականում՝ տղամարդկանց (որոնց սեռական օրգանները, երբեմն նաեւ պտուկները հեռացվել են վիրաբուժական միջամտությամբ) էքստրեմալ մոդիֆիկացիայի ենթամշակույթին է վերաբերում։

Գեյթսի խոսքով՝ նա ամորձիները հեռացրել է ինքնուրույն, իր իսկ տանը, 2016-ի ապրիլին, իսկ ութ ամիս հետո կտրել է առնանդամը Հյուսիսային Կարոլինայի մոթելի իր համարում։

Վերքերը լավացել են 3-4 շաբաթում։ Բացատրելով, թե ինչու է որոշել այդպես վարվել, Գեյթսն ասել է, որ միշտ իրեն մի ինչ-որ միջին բան է զգացել տղամարդու եւ կնոջ միջեւ։ Նա ասել է, որ հարազատները ընդունել են նրա ընտրությունը, թեեւ մայրը, իմանալով, որ կտրված առնանդամը պահվում է սառցախցիկում, այն դեն է նետել։

Գեյթսն ասել է, որ չի ափսոսում, որ «նուլլո» է դարձել, եւ ավելացրել է՝ դա օգնել է հաղթահարել ծանր ընկճախտը, որի պատճառով մի քանի անգամ փորձել է ինքնասպան լինել, երբ դեռ սովորում էր դպրոցում։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը