Լրահոս

09.05.2019 11:30


30-ամյա կնոջը տարել է դաշտ և դաժանաբար ծեծելով՝ սպանել

30-ամյա կնոջը տարել է դաշտ և դաժանաբար ծեծելով՝ սպանել

Այսօր՝ մայիսի 9-ին, առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Արարատի մարզում։ shamshyan.com–ի փոխանցմամբ՝ ժամը 00։45-ի սահմաններում Մասիսի բժշկական կենտրոնից ոստիկանության Մաիսիսի բաժին ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի կին։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Շահումյան գյուղի բնակիչ, 30-ամյա Մարիամ Ասատրյանն էր։ Բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ նրա մարմի վրա կան բազմաթիվ վնասվածքներ։ Մինչ դիակի զննություն էր կատարում դատական բժիշկը, Արարատի մարզի ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով պարզել են, որ Մ. Ասատրյանին սպանել է Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասի բնակիչ, 26-ամյա Հակոբ Օհանյանը, ում էլ կարճ ժամանակում հայտնաբերել են։ Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են նաև Mitsubisհi Pajero մակնիշի 99 ՕP 996 համարանիշի ավտոմեքենան, որով Հ. Օհանյանն ու Մ. Ասատրյանը մեկնել են Այնթափ գյուղի հատվածում գտնվող դաշտամիջյան հատված և անտեղ Հ. Օհանյանի կողմից դաժան ծեծի ենթարկվելու հետևանքով Մ. Ասատրյանը գիտակցության չգալով՝ մահացել է։

Հարուցվել է քրեական գործ։ Որպես կասկածյալ՝ Հ. Օհանյանը քննիչի որոշմամբ ձերբակալվել է, իսկ ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Հ. Օհանյանը Մ. Ասատրյանին ծեծի է ենթարկել ռետինե խողովակով, պտուտակի բանալիով (ключ)։

Այս խորագրի վերջին նյութերը