Լրահոս

10.02.2011 17:34


Սպանության հատկանիշներով

Փետրվարի 10-ին, ժամը 09.15-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Վանաձորի բաժնում ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 54 շենքի մոտ վնասված գլխով տղամարդ է ընկած: Դեպքի վայր մեկնած ոստիկանության ծառայողները հայտնաբերել են 1941 թ. ծնված Միշա Կիրակոսյանի դիակը: Հանգամանքները պարզվում են: Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանություն) հարուցվել է քրեական գործ գործ: Կատարվում է նախաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը