Դավութօղլուն և Գյուլը քննադատել են Ստամբուլի քաղաքապետի ընտրությունները չեղարկելու որոշումը
Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլը և նախկին վարչապետ, արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն քննադատել են Թուրքիայի Բարձրագուն ընտրական խորհրդի (ԲԸԽ) մայիսի 6-ին կայացրած որոշումը, որով չեղարկվել էին Ստամբուլի քաղաքապետի ընտրության արդյունքները։
Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլը, հիշեցնելով 2007թ. Թուրքիայի նախագահի պաշտոնում իր ընտրությունը չեղարկող ՍԴ-ի որոշման մասին, հետևյալ գրառումն է կատարել Twitter-ի իր էջում.
«Այն զգացողությունները, որ ունեցել էի 2007թ. Սահմանադրական դատարանի ընդունած «367-ի որոշման» ժամանակ, կրկին ապրեցի մեկ այլ գերագույն դատարան համարվող Բարձրագույն ընտրական խորհրդի երեկ ընդունած որոշումից հետո։ Ցավոք, նույն տեղում դոփում ենք»։
Իսկ Դավութօղլուն իր գրառման մեջ ընդգծել է, որ Թուրքիայի քաղաքական ավանդույթի ամենակարևոր արժեքը ժողովրդին պատկանող վերջին խոսքի իրավունքն է, որն արտահայտվում է ընտրությունների միջոցով:
«Անկախ արդարացումներից և փաստարկներից մարտի 31-ի ընտրություններից հետո տեղի ունեցածը և Բարձրագույն ընտրական խորհրդի՝ ընտրության արդյունքները չեղարկող որոշումը պատճառ են դարձել այս հիմնարար արժեքի վնասմանը»:
Թուրքական աղբյուրի բնորոշմամբ՝ նախկին պաշտոնյանները նման հայտարարություններով բացահայտորեն աջակցում են Թուրքիայի ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցությանը» (ԺՀԿ-CHP)-ը, որի թեկնածուն՝ Էքրեմ Իմամօղլուն, հաղթել էր Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում։