Աշխարհ

08.05.2019 19:52


Ջեմալ Փաշայի թոռը՝ լրագրող Հասան Ջեմալը, մեղադրվել է ահաբեկչական խմբավորման պրոպագանդայի մեջ

Ջեմալ Փաշայի թոռը՝ լրագրող Հասան Ջեմալը, մեղադրվել է ահաբեկչական խմբավորման պրոպագանդայի մեջ

Երիտթուրք պարագլուխներից Ջեմալ Փաշայի թոռը՝ լրագրող, հրապարակախոս Հասան Ջեմալը, դատարանի որոշմամբ տուգանվել է 3․360 թուրքական լիրայով։ Նա մեղադրվում է Թուրքիայում ահաբեկչական խմբավորում համարվող «Քուրդիստանի բանվորական կուսացության» (PKK) օգտին քարոզչոթյուն անելու մեջ։

Ստամբուլի ծանր հանցագործությունների 36-րդ դատարանը Ջեմալին նախ դատապարտել է 1 տարի 6 ամիս 22 օր ազատազրկման։ Իսկ դրանից առաջ նա ահաբեկչական խմբավորման պրոպագանդա կատարելու մեղադրանքով Ստամբուլի 22-րդ դատարանի որոշմամբ դատապարտվել էր նաև 1 տարի 3 ամիս ազատազրկման։

Դատարանը նախ միավորել է երկու պատիժները, ապա դրանք փոխարինել դրամական տուգանքով։ Սակայն հաշվի առնելով մեղադրյալի՝ նախկինում ևս դատարանի առաջ կանգնած լինելու հանգամանքը, դատարանը չի հետաձգել վճռի իրագործումը։

Հասան Ջեմալին առաջադրված մեղադրանքի համար հիմք է հանդիսացել 2015 թ․ դեկտեմբերի 4-ին ընդդիմադիր «T24» թերթում Սիլվան բնակավայրի մասին հրապարակված «Նրանք վիշտն ու մահը մեզ համար այնքա՜ն սովորական են դարձրել․․․» հոդվածը։ Ըստ մեղադրանքի՝ այդ հոդվածում լրագրողը արդարացնում է ՔԲԿ-ի գործունեությունը՝ այդպիսով կատարելով ՔԲԿ-ի օգտին քարոզչություն:

Հիշեցնենք՝ Հասան Ջեմալն ընդունել է Հայոց ցեղասպանության փաստը և ներողություն խնդրել հայերից: Այցելելով Հայաստան` նա եղել է Ծիծեռնակաբերդում և խոնարհվել հայ նահատակների հիշատակին:

Աղբյուրը` «Էրմենիհաբեր»

Այս խորագրի վերջին նյութերը