Լրահոս

08.05.2019 13:45


«Դուք մի՛ սիրեք, թողե՛ք անասուններին». եգիպտացորենը ձեռքին թափահարող լրագրողը՝ Փաշինյանին (տեսանյութ)

«Դուք մի՛ սիրեք, թողե՛ք անասուններին». եգիպտացորենը ձեռքին թափահարող լրագրողը՝ Փաշինյանին (տեսանյութ)

Ես թերահավատ եմ այն պնդումներին, երբ ասում են՝ այ էսպիսի մի բան կա, լուծումը սա է, վերջ: Այս մասին այսօր՝ մայիսի 8-ին, իր մեծ ասուլիսում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով լրագրողի պնդմանը, թե Հայաստանի տնտեսական աճի եւ ընդհանրապես երկրի փրկությունը եգիպտացորենի արտադրությունն է:

Հատկանշական է, որ լրագրողը եկել էր եգիպտացորենը ձեռքին եւ հարց տալիս էլ թափահարում էր այն: Նա նշեց, որ աշխարհի փորձն էլ ցույց է տալիս, որ զարգացել են այն երկրները, որոնք զարկ են տվել եգիպտացորենի արտադրությանը, այդ թվում՝ Չինաստանը, Սերբիան, ԵՄ երկրներից շատերը:

Ի պատասխան՝ Փաշինյանը նշեց, որ չի հավատում նման ունիվերսալ լուծումներին. «Ասում են՝ թողեք բոլոր լյա-լյա-լուլյաները, այ սա է լուծումը: Աշխարհը դա վաղուց ասել է, իզուր ուրիշ բաներով մի զբաղվեք: Ես չեմ հավատում այդ լուծումերին: Չնայած, ասեմ, որ եգիպտացորեն ես սիրում եմ»:

Լրագրողն էլ արձագանքեց. «Չէ, Դուք մի՛ սիրեք, թողե՛ք անասուններին»:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը