2011թ. էլեկտրաէներգիայի սակագինը չի բարձրանա, գազն էլ կարող է թանկանալ միայն մայիսի 1-ից
Այսօր խորհրդարանում 2011թ. տարեկան ծրագիրը ներկայացնելիս Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը հայտարարել է, թե էլեկտրաէներգիայի սակագինը 2011թ. չի բարձրանա:
-Անկախ նրանից՝ գազի սակագնի շուրջ բանակցություններն ինչ ելք կունենան, էլեկրաէնեգիայի սակագնի մասով պետք է վստահաբար ասեմ, որ 2011թ. էլեկտրաէնեգիայի սակագինը կմնա նույնը,-ասել է Ռ. Նազարյանը՝ հավելելով նաև, թե անկախ գազի սակագնի շուրջ բանակցությունների արդյունքից՝ այս տարվա ապրիլի 1-ից գազի սակագինը չի բարձրանա, քանի որօրենքի համաձայն՝ սակագինը պետք է սահմանվի, ապա մեկ ամիս հետո նոր ուժի մեջ մտնի:
Նա նաև տեղեկացրել է, որ «ՀայՌուսգազարդ» ընկերությունը գազի սակագնի բարձրացման վերաբերյալ հայտ հանձնաժողովին դեռևս չի ներկակայացրել:
Հիշեցնենք, որ նախօրեին էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը հայտարարել էր, թե ռուսական «Գազպրոմ» ընկերության հետ բանակցությունները շարունակվում են, և մինչև փետրվարի վերջը գազի սակագինը հայտնի կդառնա։
2011թ. էլեկտրաէներգիայի սակագինը չի բարձրանա, գազն էլ կարող է թանկանալ միայն մայիսի 1-ից
Այսօր խորհրդարանում 2011թ. տարեկան ծրագիրը ներկայացնելիս Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը հայտարարել է, թե էլեկտրաէներգիայի սակագինը 2011թ. չի բարձրանա:
-Անկախ նրանից՝ գազի սակագնի շուրջ բանակցություններն ինչ ելք կունենան, էլեկրաէնեգիայի սակագնի մասով պետք է վստահաբար ասեմ, որ 2011թ. էլեկտրաէնեգիայի սակագինը կմնա նույնը,-ասել է Ռ. Նազարյանը՝ հավելելով նաև, թե անկախ գազի սակագնի շուրջ բանակցությունների արդյունքից՝ այս տարվա ապրիլի 1-ից գազի սակագինը չի բարձրանա, քանի որ օրենքի համաձայն՝ սակագինը պետք է սահմանվի, ապա մեկ ամիս հետո նոր ուժի մեջ մտնի:

7or.am