Աշխարհ

07.05.2019 19:22


«Wikileaks»-ում պատմել են բանտում Ասանժի վիճակի մասին

«Wikileaks»-ում պատմել են բանտում Ասանժի վիճակի մասին

Բանտում գտնվող՝ «Wikileaks»-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը ճնշված Է, բայց ընկճված չԷ, նա հասարակական աջակցության կարիք ունի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է «Wikileaks» կայքի գլխավոր խմբագիր Քրիստին Հրաֆնսոնը:

Մայիսի 7-ին Հրաֆնսոնը եւ ամերիկացի դերասանուհի Փամելա Անդերսոնն այցելել են Ասանժին Բելմարշ բանտում:

«Ասանժը ճնշված Է, բայց ընկճված չԷ: Նա շատ ուժեղ մարդ Է: Նա կպայքարի: Նա գիտե, որ մեղավոր չԷ, որ ոչ մի վատ բան չի արել: Ահա թե ինչու նա հասարակության աջակցության հույս ունի»,- լրագրողներին ասել Է Հրաֆնսոնն ամբաստանյալի հետ հանդիպումից հետո:

Անդերսոնը խոստովանել Է, որ իր համար ծանր Էր ճաղերի հետեւում տեսնել ընկերոջը: «Ինձ համար ծանր Էր Ջուլիանին տեսնել այստեղ: Դա ծանր Է եւ շփոթահար վիճակի մեջ Է գցում: Նա չպետք Է գտնվի ուժեղացված ռեժիմի բանտում, նա բռնի գործողություններ չի կատարել, նա մեղավոր չԷ: Նա գրադարանից, համակարգչից օգտվելու հնարավորություն չունի, լիովին կտրված Է տեղեկատվությունից: Նա նույնիսկ չի կարող խոսել երեխաների հետ»,- լրագրողներին ասել Է դերասանուհին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Այս խորագրի վերջին նյութերը