Աշխարհ

07.05.2019 18:19


Թուրքիայի իշխող կուսակցությունը վերստին Յըլդըրըմին առաջադրեց Ստամբուլի քաղաքագլխի թեկնածու

Թուրքիայի իշխող կուսակցությունը վերստին Յըլդըրըմին առաջադրեց Ստամբուլի քաղաքագլխի թեկնածու

Թուրքիայի «Արդարություն եւ զարգացում» իշխող կուսակցությունը վերստին նախկին վարչապետ Բինալի Յըլդըրըմի թեկնածությունն Է առաջադրում Ստամբուլի քաղաքագլխի պաշտոնի համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է երկրի նախագահ եւ ԱԶԿ-ի ղեկավար Թայիփ Էրդողանը:

«Մեր թեկնածուն հայտնի Է, նա Բինալի Յըլդըրըմն Է: Մինչեւ ընտրությունները Ստամբուլի քաղաքապետի պարտականությունները կկատարի Ալի Եռլիքայյան»,–ասել Է Էրդողանը լրագրողներին:

Թուրքիայի Բարձրագույն ընտրական հանձնաժողովը նախօրյակին որոշում Է ընդունել չեղարկել Ստամբուլում կայացած ընտրությունների արդյունքները, որոնցում պարտություն Է կրել երկրի նախկին վարչապետ Բինալի Յըլդըրըմը: Հանձնաժողովը հայտնել Է, որ ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունից թեկնածու Էքրեմ Իմամօղլուին քաղաքապետ ճանաչելու մասին հավաստագիրը հետ Է կանչվելու: Ստամբուլում նոր մունիցիպալ ընտրությունները տեղի կունենան հունիսի 23-ին: Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հանդես Է եկել հայտարարությամբ, որում մերժել Է այդ որոշման հետ կապված ցանկացած քննադատություն եւ կոչ Է արել հարգել իրեն:

Պաշտոնական տվյալների համաձայն՝ Իմամօղլուն առաջ Է անցել Յըլդըրըմից՝ մարտի 31-ի ընտրություններում հավաքելով ընտրողների 4,171 մլն ձայն: Իշխող կուսակցությունը 2002 թվականից ի վեր առաջին անգամ զիջել Է Ստամբուլի մունիցիպալ ընտրություններում, որը քաղաքագլուխը Էրդողանը եղել Է 1994-1998 թվականներին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Այս խորագրի վերջին նյութերը