Աշխարհ

07.05.2019 11:50


Նիագարայի ջրվեժը երկնագույն է լուսավորվել՝ ի պատիվ Մեգան Մարքլի և արքայազն Հարրիի առաջնեկի

Նիագարայի ջրվեժը երկնագույն է լուսավորվել՝ ի պատիվ Մեգան Մարքլի և արքայազն Հարրիի առաջնեկի

Նիագարայի ջրվեժը մեկ ժամ երկնագույն է լուսավորվել՝ ի պատիվ արքայազն Հարրիի եւ Մեգան Մարքլի առաջնեկի, տեղեկացրել է Gazeta-ն՝ CBC-ին հղումով։

Նշվում է, որ անցած տարիներին ջրվեժը լուսավորել են վարդագույն եւ երկնագույն՝ ի պատիվ արքայազն Ջորջի (2013), արքայադուստր Շառլոթի (2015) եւ արքայազն Լուիի (2018) ծնվելու։

Նշվում է նաեւ, որ ջրվեժի հանդիսավոր լուսավորմամբ զբաղվել է Նիագարայի ջրվեժի լուսավորման խորհուրդը։

Ավելի վաղ Քենսինգթոնյան պալատը հայտնել էր, որ Սասեքսի դքսի ու դքսուհու առաջնեկը` արու զավակը, ծնվել է:

Եղիսաբեթ 2-րդ թագուհու կրտսեր թոռան՝ արքայազն Հարրիի և ամերիկյան դերասանուհի Մեգան Մարքլի նորածին զավակի անունը դեռևս հայտնի չէ:

Զույգը ամուսնացել է 2018 թվականի մայիսին:

Без названия

Այս խորագրի վերջին նյութերը