ԵՄ-ն քննադատել է Թուրքիայի ԿԸՀ որոշումը՝ Ստամբուլում ընտրությունների արդյունքները չեղարկելու մասին
Թուրքիայի Բարձրագույն ընտրական հանձնաժողովի որոշումը Ստամբուլում քաղաքապետի ընտությունները արդյունքները չեղարկելու եւ կրկնակի քվեարկություն անցկացնելու մասին հակասում է ժողովրդավարական ընտրական գործընթացի բուն գաղափարին: Այս մասին նշված է ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի եւ հարեւանության ընդլայնման ու քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Յոհաննես Հանի համատեղ հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Թուրքիայի ԿԸՀ-ն երկուշաբթի որոշում էր ընդունել Ստամբուլում ընտրությունների արդյունքների չեղարկման մասին, որոնցում պարտվել էր նախկին վարչապետ Բինալի Յըլդըրըմը, որը երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ղեկավարած «Արդարություն եւ զարգացում» կուսակցության առաջադրած թեկնածուն էր: Բարձրագույն ընտրական հանձնաժողովը հայտնել է, որ ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության թեկնածու Էքրեմ Իմամօղլուինքաղաքապետ ճանաչելու հավաստագիը հետ կկանչվի:
ԵՄ ներկայացուցիչների հայտարարության մեջ նշված է, որ Թուրքիայի ԿԸՀ որոշումը ընտրությունների արդյունքների չեղարկման մասին քաղաքականացված է եւ «հակասում է ժողովրդավարական ընտրական գործընթացի առանցքային նպատակին՝ ժողովրդական կամքի ընդունմանը»: Դրանից բացի, նման քայլը «խափանում է ընտրական գործընթացը, որին հանձնառու լինելը թուրք ժողովուրդը ցուցադրել էր՝ իր ձայնը տալով չափազանց մեծ մասնակցության պարագայում, ինչպես նաեւ խախտում է Թուրքիայի՝ որպես Եվրոպայի խորհրդի անդամի ստանձնած պարտավորությունները», նշված է հայտարարութան մեջ:
ԵՄ-ն քննադատել է Թուրքիայի ԿԸՀ որոշումը՝ Ստամբուլում ընտրությունների արդյունքները չեղարկելու մասին
Թուրքիայի Բարձրագույն ընտրական հանձնաժողովի որոշումը Ստամբուլում քաղաքապետի ընտությունները արդյունքները չեղարկելու եւ կրկնակի քվեարկություն անցկացնելու մասին հակասում է ժողովրդավարական ընտրական գործընթացի բուն գաղափարին: Այս մասին նշված է ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի եւ հարեւանության ընդլայնման ու քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Յոհաննես Հանի համատեղ հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Թուրքիայի ԿԸՀ-ն երկուշաբթի որոշում էր ընդունել Ստամբուլում ընտրությունների արդյունքների չեղարկման մասին, որոնցում պարտվել էր նախկին վարչապետ Բինալի Յըլդըրըմը, որը երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ղեկավարած «Արդարություն եւ զարգացում» կուսակցության առաջադրած թեկնածուն էր: Բարձրագույն ընտրական հանձնաժողովը հայտնել է, որ ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության թեկնածու Էքրեմ Իմամօղլուին քաղաքապետ ճանաչելու հավաստագիը հետ կկանչվի:
ԵՄ ներկայացուցիչների հայտարարության մեջ նշված է, որ Թուրքիայի ԿԸՀ որոշումը ընտրությունների արդյունքների չեղարկման մասին քաղաքականացված է եւ «հակասում է ժողովրդավարական ընտրական գործընթացի առանցքային նպատակին՝ ժողովրդական կամքի ընդունմանը»: Դրանից բացի, նման քայլը «խափանում է ընտրական գործընթացը, որին հանձնառու լինելը թուրք ժողովուրդը ցուցադրել էր՝ իր ձայնը տալով չափազանց մեծ մասնակցության պարագայում, ինչպես նաեւ խախտում է Թուրքիայի՝ որպես Եվրոպայի խորհրդի անդամի ստանձնած պարտավորությունները», նշված է հայտարարութան մեջ:
Աղբյուրը՝ news.am