Աշխարհ

07.05.2019 08:06


Այսօր Ռադիոյի օրն է

Այսօր Ռադիոյի օրն է

1895 թվականի մայիսի 7-ին ռուս ֆիզիկոս Ալեքսանդր Պոպովը հայտնագործեց առաջին ռադիոընդունիչը: Եվ հենց Պոպովը մայիսի 7-ին ապացուցեց ռուս զինվորականներին, որ կարելի է փոխանցել ռադիոհաղորդագրություններ ռուսական նավատորմի և Կրոնշտադի միջև: Դրա համար էլ այդ օրը Ռուսաստանում և այնուհետև Խորհրդային Միությունում դարձավ «Ռադիոյի օր»։

Հետագայում Օլիվեր Լոջը կատարեց փոփոխություններ, իսկ ռադիոհամակարգի առաջին մեծամասշտաբ պրոյեկտը 1895 թվականին առաջարկեց Գուլելմո Մարկոնին և կյանքի կոչեց 1901 թվականին. Մարկոնին Ատլանտյան օվկիանոսի վրայով հաղորդագրություն ուղարկեց Կոռնուելից (Անգլիա) Նյուֆաունդլենդ (Կանադա):

Առաջին անգամ Ռադիոյի օրը ԽՍՀՄ-ում տոնականորեն նշվեց 1925 թվականին, իսկ 1945 թվականից մինչ օրս այն նշվում է ամեն տարի:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը