Աշխարհ

06.05.2019 23:00


Մինչև վերջին շունչն ամեն ինչ արել է մարդկանց փրկելու համար

Մինչև վերջին շունչն ամեն ինչ արել է մարդկանց փրկելու համար

Աշխատանքային այցով Բաքվում գտնվող բելառուսական ռազմական գերատեսչության պատվիրակությանը՝ պաշտպանության փոխնախարար Օլեգ Բելոկոնևի գլխավորությամբ, այսօը ընդունել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, գլխավոր շտաբի պետ Նաջմեդին Սադիխովը:

Կողմերը քննարկել են Ադրբեջանի զինված ուժերի մարտունակությունը ամրապնդելուն ուղղված բելառուսական սպառազինության ապահովման նոր խոշոր նախագծեր:

«Վստահ ենք, որ Բելառուսը կշարունակի հետագայում էլ աջակցել Ադրբեջանի արդարացի դիրքորոշմանը հայ-ադրբեջանական հակամարտությունում»,-հայտարարել է Սադիխովը:

Բելոկոնևը իր հերթին ընդգծել է, որ Մինսկը աջակցում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, Ադրբեջանի ՊՆ-ի պաշտոնական հաղորդագրությունն են մեջբերում տեղական լրատվամիջոցները:

ՀԱՊԿ-ի կազմում Հայաստանի դաշնակից Բելառուսը Ադրբեջանին սպառազինություն վաճառող հիմնական երկրներից է: Անցյալ տարի Մինսկը Ադրբեջանին է վաճառել «Полонез» տեսակի համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, Մինսկն ու Բաքուն նաև պայմանավորվել են սպառազինության առքուվաճառքի մասին նոր համաձայնագիր կնքել:

Աղբյուրը՝ Ազատություն

Այս խորագրի վերջին նյութերը