Աշխարհ

06.05.2019 22:44


«Ես քեզ սիրում եմ». այրված ինքնաթիռի զոհված բորտուղեկցորդի վերջին խոսքերը

«Ես քեզ սիրում եմ». այրված ինքնաթիռի զոհված բորտուղեկցորդի վերջին խոսքերը

Շերեմետևոյի օդանավակայանում այրված «Աերոֆլոտ» ավիաընկերության Մոսկվա–Մուրմանսկ չվերթն իրականացնող Sukhoi Superjet 100 ինքնաթիռի հերոսաբար զոհված բորտուղեկցորդը հասցրել է մահից առաջ հաղորդագրություն ուղարկել սիրելի աղջկան։

«Ես քեզ սիրում եմ»,–գրել է Մաքսիմ Մոիսեևը սիրելի աղջկան` Քսյուշային։

Mash տելեգրամ ալիքի փոխանցմամբ` Մաքսիմի սիրելի աղջիկը նույնպես բորտուղեկցորդուհի է աշխատում։ Աղջիկն այս պահին Մոիսեևի ծնողների կողքին է։

Հայտնի է, որ մահացած բորտուղեկցորդի ընտանիքին 5 մլն ռուբլի կվճարեն։

Աղետից հետո առաջին ժամերին հայտնում էին բորտուղեկցորդ Մաքսիմ Մոիսեևի մահվան մասին, սակայն հետո նրա քույրը «Գովորիտ Մոսկվա» պարբերականին ասել էր, որ իր եղբայրը ողջ է և գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Այժմ պաշտոնական աղբյուրները հայտնում են նրա մահվան մասին։

Այրվող SSJ-100 ինքնաթիռը վայրէջք էր կատարել Շերեմետևո օդանավակայանում մայիսի 5-ի երեկոյան։ Անձնակազմը ստիպված է եղել թռիչքից 28 րոպե անց արտակարգ վայրէջք կատարել։ Օդանավում 72 ուղևոր և անձնակազմի 6 անդամ է եղել։

Վերջին տվյալների համաձայն` օդանավի հրդեհի պատճառով 41 ուղևոր է զոհվել։ Հաջողվել է փրկվել 33-ին և անձնակազմի 4 անդամին։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը