«Շերեմետևոյում» ավիաղետի ժամանակ բոլոր զոհվածների դիերը օդանավից հանվել են
Օպերատիվ ծառայությունները «Շերեմետեւո» օդանավակայանում վթարային վայրէջքի ժամանակ այրված Sukhoi Superjet 100 օդանավից հանել են բոլոր զոհվածների դիերը: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են արտակարգ ծառայություններից:
«Այս պահին հանվել է 41 մարմին, որոնց մեծ մասը տեղափոխվել է Մոսկվայի դատական փորձաքննության դիահերձարան՝ ճանաչման եւ փորձաքննության անցկացման համար»,- ասել է աղբյուրը:
Կիրակի երեկոյան Մոսկվա-Մուրմանսկ չվերթ կատարող «Աէրոֆլոտ» ավիաընկերության Sukhoi Superjet 100 օդանավը, որում եղել էր 78 մարդ, վթարային վայրէջք էր կատարել եւ այրվել: Վերջին տեղեկություններով՝ զոհվել է 41 մարդ: Ռուսաստանի առողջապահության նախարարության տեղեկություններով՝ հոսպիտալացվել է 6 մարդ:

Աղբյուրը՝ news.am