«Շերեմետևո» օդանավակայանում ուղևորատար ինքնաթիռի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 13-ի (տեսանյութ)
ТАСС գործակալությունը հայտնում է, որ առնվազն 13 մարդ զոհվել է Sukhoi Superjet 100 օդանավի վթարային վայրէջքի ժամանակ, ևս վեցը տուժել են:
Մոսկվա-Մուրմանսկ չվերթն իրականացնող SSJ-100 ուղևորատար ինքնաթիռը բռնկվել էր «Շերեմետևո» օդանավակայանում:
Ինքնաթիռն օդ էր բարձրացել տեղի ժամանակով 18:00-ին, իսկ որոշ ժամանակ անց վթարային վայրէջքի իրավունք էր խնդրել․ վայրէջքի պահին բռնկվել էր:
Օդանավն ամբողջությամբ այրվել է, մարդիկ սկսել են դուրս ցատկել օդանավից:
Հաղորդվում է, որ SSJ-100-ը կարող էր բռնկվել կայծակի հարված ստանալու պատճառով:
Օդանավում 73 մարդ է գտնվել:
Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատունը ճշտում է տեղեկությունն այն մասին՝ արդյոք Մոսկվա-Մուրմանսկ չվերթի այրված ինքնաթիռում ՀՀ քաղաքացիներ կամ ազգությամբ հայեր եղել են, թե ոչ: Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳ նախարարության ֆեյսբուքյան էջից:

7or.am