«Աերոֆլոտ»-ի ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել «Շերեմետևո» օդանավակայանում, կա մեկ զոհ
Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում «Աերոֆլոտ» ավիաընկերության ինքնաթիռում բռնկված հրդեհի հետևանքով մեկ մարդ զոհվել է, առնվազն տասը՝ վիրավորվել, հաղորդում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը:
«Սուխոյ սուպերջեթ» ինքնաթիռում 73 ուղևոր է եղել և անձնակազմի 6 անդամ:
Ինքնաթիռում վայրէջքի պահին խոշոր հրդեհ է բռնկվել, որն արդեն հաջողվել է մարել: Ինքնաթիռը թռչում էր դեպի Մուրմանսկ, բայց թռիչքից կարճ ժամանակ անց անձնակազմը ստիպված է եղել վթարային վայրէջք կատարել:
Նախնական տվյալներով՝ հրդեհի պատճառը կարող է կայծակը լինել: Արդեն քրեական գործ է հարուցվել օդային տրանսպորտի շահագործման կանոնները խախտելու հատկանիշներով:
ՏԱՍՍ-ը հաղորդում է, որ ինքնաթիռը 2018 թվականի արտադրության էր:

Աղբյուրը՝ Ազատություն