Ուսումնասիրելով ՀՀ կառավարության կողմից ներկայացված 2011թ. պետական բյուջեի նախագիծն ու ուղերձը, Հայ Յեղափոխական Դաշնակցություն պատգամավորական խմբակցությունը կատարում է ստորև նշված եզրակացությունները:
ԱՌԿԱՎԻՃԱԿԸ
1. Հայաստանի տնտեսությունում խաթարված է մակրոտնտեսական կայունությունը[1]: Անկայուն իրավիճակը պատճառահետևանքային կապով կապված է գնաճի զսպման անարդյունավետ համակարի, չկայացած ֆինանսական շուկաների, ներքին և արտաքին մրցունակությունը սահմանափակող վճարային հաշվեկշռի, մուտքի արհեստական սահմանափակումներ ունեցող շուկաների և կարծրացած' ոչ մրցակցային իրադրության, ստվերային տնտեսության և կոռուպցիայի չափազանց բարձր աստիճանի, ինչպես նաև պետության սոցիալ-տնտեսական գործառույթների խեղաթյուրումների հետ:
2. Մակրոտնտեսական անկայուն վիճակի ձևավորմանը նպաստել են նաև երկրի սոցիալ-տնտեսական զարգացման միասնական հայեցակարգի բացակայությունը, հակաճգնաժամային ծրագրի անվան տակ իրականացված ոչ ամբողջական միջոցառումները, հայտարարված, սակայն փաստացի չձեռնարկված կամ մասնակի իրականացվող քաղաքականությունները, որոնք իրենց հերթին հասարակության մոտ ձևավորում են սոցիալ-տնտեսական և սոցիալ-հոգեբանական բացասական սպասումներ, ապագայի նկատմամբ անորոշություններ:
3. Հայաստանի տնտեսությունում համախառն առաջարկի և համախառը պահանջարկի կազմերի միջև ձևավորված անհամաչափությունները գերազանցապես հարթվում են ապրանքների և ծառայությունների գների անվերահսկելի փոփոխություններով, որոնց արդյունքում տնտեսությունում աշխուժանում են ոչ արտադրական ճյուղերը, մեծանում է ռեալ և պոտենցիալ ՀՆԱ-ների միջև տարբերությունը, տնտեսական ռեսուրսներն օգտագործվում են անարդյունավետ, էականորեն անկում է ապրում ազգաբնակչության գնողունակությունը, մեծանում են իրական գործազրկության և աղքատության մակարդակները, խորանում են բնակչության եկամուտերի միջև անհամաչափությունները, ավելի է ծան
ՀՀ կառավարության սոցիալ տնտեսական քաղաքականության և 2011 թվականի պետբյուջեի վերաբերյալ ՀՅԴ գնահատականները և առաջարկները
Հ.Յ.Դ. ՊԱՏԳԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿԵՏԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՎԱՐԱԾ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
08 դեկտեմբերի 2010թ
Ուսումնասիրելով ՀՀ կառավարության կողմից ներկայացված 2011թ. պետական բյուջեի նախագիծն ու ուղերձը, Հայ Յեղափոխական Դաշնակցություն պատգամավորական խմբակցությունը կատարում է ստորև նշված եզրակացությունները:
ԱՌԿԱ ՎԻՃԱԿԸ