2010թ. ապրանքների գները, համեմատած նախորդ տարիների հետ, բավական աճել են, և այդ միտումը շարունակվում է։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Ազգային վիճակագրական ծառայության գների վիճակագրության և միջազգային հաշվումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը։
-2010թ., համեմատած 2009թ. հետ, սպառողական գների աճը կազմել է 2%, այդ թվում պարենային ապրանքներինը՝ 3,7%, ոչ պարենային ապրանքներինը՝ 0,3%, ծառայողական սպասարկման սակագներինը՝ 0,5%,-նշել է նա։
Ըստ Գուրգեն Մարտիրոսյանի՝ գների աճի միտումն ակնհայտ է, և այն հիմնականում անդրադառնում է պարենային ապրանքների վրա։
Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանն էլ նշել է, թե գներն իսկապես գնալով աճում են, և այս պաշտոնական տվյալներն այնքան էլ իրական պատկերը չեն ներկայացնում։
-Շատ քիչ է բարձրաձայնվում, թե ինչպես է ստացվում, որ ամեն ընտրությունից առաջ գներն իջնում են, հետո կտրուկ աճում։ Մեր ընտանիքների միջին ծախսը սննդի համար կազմում է շուրջ 60 %, սպասարկման ծառայությունների համար՝ 20-25%։ Եթե հաշվի առնենք, թե ինչքան է ծախսվում հագուստի վրա, ապա կտեսնենք, թե ինչ է մնում հոգևոր կյանքով ապրելու համար (դասագրքի կամ թատրոն հաճախելու). կմնա 0-ին մոտ թիվ,-նշել է նա։
Ըստ Արմեն Պողոսյանի՝ 2 տարի առաջ միջկառվարական հանձնաժողով էր ստեղծվել, որը պետք է ուսումնասիրեր շուկան ու գների թռիչքը զսպելուն միտված առաջարկներ աներ, սակայն այդ հանձնաժողովը քննարկումներից այն կողմ չգնաց ,և հասարակությանն այդպես էլ որևէ մի առաջարկի մասին տեղեկատվություն չտրվեց ։
-Շատ ապրանքների գնաճի դեմն առնելը հաճախ մեր երկրում, իսկապես, դժվար է, որովհետև դրանց սակագները սահմանվում են դրսում, օրինակ գազը։ Բայց մենք պետք է մտածենք, թե ինչ սեփական ռեսուրս ունենք, որը պետք է կիրառվի, որպեսզի բարիքներ և եկամուտներ ստեղծվեն, որոնցից մարդիկ կօգտվեն։ Մեր երկրում ստեղծված նյութական բարիքների և արտադրության ծավալը չի աճում, իսկ դրամի ծավալը դրա համարժեքն է, և եթե չի աճում, ապա ինֆլյացիա կոչվածը կամ գնաճը սրա հետևանքն է,-նշել է նա։
Վերջին տարիներին գրեթե ոչ մի ապրանքի վրա գնանկում չի նկատվել, թերևս միայն սեզոնային ապարանքերի վրա է դա զգացվում։ Այս կապակցությամբ Ազգային վիճակագրական ծառայության գների վիճակագրության և միջազգային հաշվումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանն ասել է, թե վերջն 10 օրվա ընթացքում լոլիկի գինն է ընկել շուրջ 6%-ով, վարունգինը՝ 5%-ով և խաղողինը՝ 5%-ով։
-Կանխատեսումների առումով ասեմ, որ եթե ենթադրենք, թե ապրիլին սպառողական զաբյուղում միայն գազի սակագներն են աճելու, ապա գազի գինը կբերի շուրջ 0,5% գնաճի, սակայն հնարավոր է՝ գազը բերի սպառողական զամբյուղի մյուս ապրանքների թանկացմանը,-նշել է նա։
Մնում է հասկանալ, թե ի՞նչ պետք է անի սպառողը։
Ըստ Արմեն Պողոսյանի՝ սպառողն այստեղ անելիք չունի։
-Տնտեսական քաղաքականությունը պետք է փոխվի, իսկ սպառողներին ասենք, որ գոտիներն ամրապնդեն,-նշել է նա։
Արմեն Պողասյանի խոսքերով՝ ինչ էլ խորհուրդ տրվի սպառողներին, զավեշտ և անգամ վիրավորական կլինի։ Արդեն ամառ է, և բանջարեղենն ու մրգերն ավելի էժան են։ Եվ քանի որ առողջ ապրելակերպը հուշում է, որ մարդն օրական պետք է 400 գրամից ոչ պակաս միրգ ու բանջարեղեն ուտի, ապա Արմեն Պողոսյանը խորհուրդ է տալիս թանկ մսամթերքի փոխարեն սնվել բուսական սննդամթերքով։
Գները գնալով աճո՜ւմ ու աճում են...

Հեղինե Հարությունյան