«Արսենալ»-ի երկրպագուներն ընտրել են մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստին
Լոնդոնի «Արսենալ»-ն ընտրել է 2018/19 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` քվեարկության արդյունքում մրցաշրջանի համար լավագույնն է ճանաչվել ֆրանսիացի հարձակվող Ալեքսանդր Լյակազեթը: Քվեարկողների 35 տոկոսը հենց Լյակազեթին են ընտրել: Հարձակվողը 46 հանդիպում է անցկացրել «զինագործների» կազմում՝ խփելով 18 գնդակ:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն արդեն շնորհավորել է Լյակազեթին` մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելու կապակցությամբ: