Աշխարհ

04.05.2019 11:01


Դոնալդ Թրամփը հայտարարություններ է անում՝ ինչպես Կրեմլի մամլո քարտուղարը. CNN-ի հաղորդավար

Դոնալդ Թրամփը հայտարարություններ է անում՝ ինչպես Կրեմլի մամլո քարտուղարը. CNN-ի հաղորդավար

CNN-ի հեռուստավար Ջեյք Թեփերը խիստ քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ամերիկյան նախագահի հեռախոսազրույցից հետո, տեղեկացնում է Fox News-ը։

Երկարատեւ հեռախոսազրույցի ընթացքում երկու ղեկավարները քննարկել են ճգնաժամը Վենեսուելայում, լարվածությունը Հյուսիսային Կորեայի հետ, առեւտրային բանակցությունները եւ Մյուլլերի զեկույցը «ռուսական միջամտության» մասին։

Թվիթերում Թեմփերի խոսքով՝ Թրամփն իրեն պահել է «որպես ռուս միստիֆիկատոր»։

Թրամփը լրագրողներին ասել է, որ թվում է, թե Պուտինը «բնավ գործ չունի» Վենեսուելայի իրավիճակի հետ, ինչը հակասում է պետքարտուղար Մայք Պոմպեոյի եւ ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնի հայտարարություններին, որոնք ասում են, որ Ռուսաստանն աջակցում է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին։

«Մենք Վենեսուելայում հենց հիմա այս շոուում ռուսական զորքերի ներկայության սյուժե ենք պատրաստել... Նա Պուտինի տեսակետը մատուցում է այնպես, ասես Կրեմլի մամուլի քարտուղարը լինի»,- վրդովվել է հեռուստավարը։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը