Լրահոս

03.05.2019 16:10


Արարատի մարզի 25-ամյա բնակչուհին եռյակ է լույս աշխարհ բերել

Արարատի մարզի 25-ամյա բնակչուհին եռյակ է լույս աշխարհ բերել

«Շենգավիթ» բժշկական կենտրոնում բնական ճանապարհով` ոչ արհեստական բեղմնավորմամբ, եռյակ է լույս աշխարհ եկել: «Արմենպրես»-ին կենտրոնից տեղեկացրին, որ երկու աղջիկն ու մեկ տղան լույս աշխարհ են եկել մայիսի 2-ին:

Երեխաների մայրը՝ Արարատի մարզի Շահումյան գյուղի 25-ամյա բնակչուհի Համեստ Դոլուխանյանը, մեկ տարվա առաջնային անպտղություն ուներ։ Բուժման որոշակի փուլ անցնելուց հետո գրանցվել է երկար սպասված հղիությունը: Երիտասարդ զույգի համար անակնկալ է եղել, երբ ուլտրաձայնային հետազոտությունը փաստել էր եռյակին:

34-35 շաբաթական հղիության շրջանում կատարվել է կեսարյան հատում: Այս պահին թե՛ մայրիկի և թե՛ փոքրիկների վիճակը բավարար է:

Այս խորագրի վերջին նյութերը