«Եվրատեսիլ 2019». Youtube-ում դիտումների թվով Սրբուկը երկրորդ տեղում է (տեսանյութ)
«Եվրատեսիլ 2019» մրցույթին շատ քիչ ժամանակ է մնացել, սակայն արդեն իսկ ուրվագծվում են ֆավորիտները։ Նրանց շարքում է նաեւ Հայաստանի ներկայացուցիչ Սրբուկը (Սրբուհի Սարգսյան), որը Youtube-ում դիտումների թվով երկրորդ տեղում է հայտնվել՝ ետեւում թողնելով բազմաթիվ մասնակիցների։
«Walking Out» երգի տեսահոլովակը դիտել է 4.6 մլն մարդ։ Առայժմ «Եվրատեսիլ»-ի երկրպագուների շարքում առաջինը Դունկան Լոուրենսն է Նիդերլանդներից։ Նա 6.3 մլն դիտում ունի։ Երրորդը շվեյցարացի երգիչ Լուկա Հենին է «She Got Me» երգով՝ 3.04 մլն դիտում։
«Եվրատեսիլ 2019»-ը կսկսվի մայիսի 14-ին Թել Ավիվում (Իսրայել)։ Մայիսի 14-ին եւ 16-ին տեղի կունենան կիսաեզրափակիչները, 18-ին՝ եզրափակիչը։

Աղբյուրը՝ style.news.am