Ո՞նց կարող էր Քոչարյանի գործը չգնար դատարան, երբ վարչապետը Նիկոլ Փաշինյանն է. Ռուբեն Սահակյան
Ռոբերտ Քոչարյանի եւ մյուս նախկին բարձրաստիճան պաշտոնյաների մասով գործը պատահականության սկզբունքով էլեկտրոնային եղանակով մակագրվել է դատավոր Վարդան Գրիգորյանին: Եվ ահա տարածվել են հրապարակային խոսակցություններ, որ Գրիգորյանը մտածում է ինքնաբացարկի մասին, թե ժամանակին աշխատել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահ եւ ներկայումս` Քոչարյանի փաստաբանական խումբը ներկայացնող Ռուբեն Սահակյանի ենթակայությամբ:
Իհարկե, կարելի է հասկանալ, որ պարզապես Վ.Գրիգորյանի բախտը չի բերել` ստանալով Քոչարյանի գործը, որից կարծես թե բոլոր դատավորներն են փորձում ամեն կերպ խուսափել: Իմաստն էլ կարելի է կռահել. ով իմանա, ինչպես դատես, որ ապագայում ինքդ պատասխանատվության առաջ հայտնվելու խնդիր չունենաս: Առավել եւս, որ օրերս Գլխավոր դատախազությունը հաստատեց նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին, պաշտպանության նախկին փոխնախարար Յուրի Խաչատուրովին, նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գեւորգյանին եւ Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Սեյրան Օհանյանին առնչվող Մարտի 1-ի քրեական գործով մեղադրական եզրակացությունը, այդ թվում` Քոչարյանին զուգահեռաբար ներկայացված կաշառքի գործով մեղադրանքը հրապարակավ հայտնվեց բաց տեսքով, եւ կարելի է վերջնականապես համոզվել, որ դատավորը ստիպված է լինելու մի լավ քրտնել, եթե ցանկանում է մեղադրական դատավճիռ կայացնել:
Ամեն դեպքում, ինչպե՞ս է ընթացել նախաքննությունը, ի՞նչն է ընկած մեղադրանքի հիմքում, ի՞նչ ակնկալիքներ ունեն պաշտպանները: Այս եւ այլ հարցերի շուրջ iravunk.com-ը զրուցել է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի փաստաբան ՌՈՒԲԵՆ ՍԱՀԱԿՅԱՆԻ հետ.
-Քանի որ չեմ հասցրել ամբողջական ծանոթանալ գործի նյութերին, բնականաբար, չեմ էլ կարող ամբողջական գնահատական տալ նախաքննությանը: Բայց այն, ինչին որ հասցրել եմ ծանոթանալ, ինձ մոտ կրկին ձեւավորվել է այն համոզմունքը, որը մենք արտահայտել էինք մեր առաջին ասուլիսի ժամանակ: Որ այս քրեական գործում որեւէ մեղադրանք չկա: Իմ համոզմունքին կգնան նաեւ բոլոր նրանք, ովքեր մինչ այս մեղադրանքի մասին թմբկահարումներ էին անում: Վաղը-մյուս օրը կհրապարակվի մեղադրանքի որոշումը, եւ բոլորը կհամոզվեն դրանում:
-Այդ դեպքում, ի՞նչ է ընկած մեղադրանքի հիմքում, նման պրակտիկա Ձեր գործունեության ընթացքում ուրիշ գործերում եղե՞լ են:
-Այո՛, ցավոք, եղել են նման դեպքեր: Այն բոլոր գործերը, որոնք, ի վերջո, ավարտվում են արդարացման դատական ակտերով, իրականում ի սկզբանե «ջուր» են եղել: Որովհետեւ, եթե «ջուր» չլինեն, չեն ավարտվի դատական ակտերով, որոնք արդարացնում են մարդուն ամբողջովին: Ինչ վերաբերում է անձամբ Ռոբերտ Քոչարյանի գործին, ապա նրանք, ովքեր որ ասել են, որ «գործը» ջուր է, շատ ճիշտ էին:
-Այնուամենայնիվ, գործը հասցրին դատարան:
-Այո՛, շատ ճիշտ նկատեցիք, բայց այլ բան չէր էլ կարող լինել: Ո՞նց կարող էր Քոչարյանի գործը չգնար դատարան, երբ Հայաստանի Հանրապետության վարչապետը Նիկոլ Փաշինյանն է: Կարո՞ղ էր հակառակը լինել. այս մեկ տարվա փորձը ցույց տվեց, որ հակառակը լինել չէր կարող:
-Այսինքն, Դուք շարունակում եք մնալ այն կարծիքին, որ այս գործը ընդամենը քաղաքական վենդետայի հետեւա՞նք է:
-Միանշանակ, մանր վրեժխնդրություն է, ուզում եք մեծ, ուզում եք մանր անվանեք, բայց այս գործը ինքնին վրեժխնդրություն է: Նիկոլ Փաշինյանը ինքը խաբված է, այն անձինք, ովքեր այսօր մեղադրանք են առաջադրել Ռոբերտ Քոչարյանին եւ պաշտպանում են այդ մեղադրանքը, վաղը նույն հաջողությամբ իրեն կմեղադրեն եւ կպաշտպանեն մեղադրանքը: Ինքը չպետք է վստահեր այդ մարդկանց: Գլխավոր դատախազությունը մեկ տարի առաջ հայտարարել էր, որ Ռոբերտ Քոչարյանին անգամ որպես վկա հարցաքննելու անհրաժեշտություն չկա: Պարոն գլխավոր դատախազ, բա դու ո՞նց ես այս պայմաններում մեղադրանք առաջադրում Ռոբերտ Քոչարյանին, միանգամից էդ ո՞նց փոխվեցիր: Կամ Դուք 2016 թվականին էիք նշանակվել դատախազ, ինչո՞ւ ոչինչ չէիք արել, հիմա նոր իշխանությունը եկավ, ու նո՞ր հասկացաք, որ Ռոբերտ Քոչարյանը հանցանք է «կատարել»: Եթե այդքան են Ձեր կարողությունները, ապա մեզ նման դատախազ պետք չէ: Եթե Դուք մեկուկես տարի եղել եք անտեղյակ ու հանկարծ դարձաք տեղյակ, հիմա մենք ի՞նչ մտածենք:
-Դե, այդ հարցին եթե ոչ դատախազությունը, ապա այլ աղբյուրներ մոտավորապես այսպես են պատասխանում, որ նախկին իշխանություններից կաշկանդված էին, իսկ հիմա իրավիճակ է փոխվել:
-Շատ ճիշտ եք, հետեւաբար նա գլխավոր դատախազ չի կարող լինել: Այն դատախազը, ով ղեկավարվում է իշխանությունով, նա պետք է դիմում գրի եւ ընդհանրապես հեռանա այդ համակարգից, նա իրավաբան չէ: Ի՞նչ է նշանակում` իշխանությունը թույլ չի տվել. ով թույլ չի տվել, թող կալանավորեր դրան, բա ինչի՞ համար ենք իրեն ընտրել որպես գլխավոր դատախազ: Թող գնար ԱԺ եւ ասեր` հարգելի Ազգային ժողով, Դուք ինձ նշանակել եք դատախազ, բայց այսինչ անձը ինձ չի թողնում, որ ես Ռոբերտ Քոչարյանին կալանավորեմ: Բայց չի արել, չէ՞, որովհետեւ կամքի ուժ չուներ դատախազը: Իսկ եթե այսօր Նիկոլ Փաշինյանը հրամայի, իրեն կկալանավորի՞, իր ազգականին կկալանավորի՞: Եթե նա կարող է ինչ-որ մեկի հրամանը կատարել եւ չիրականացնել իր պարտականությունները՝ որպես գլխավոր դատախազ, ապա ամեն ինչ կարող ենք սպասել էսպիսի դատախազից:
-Լավ, իսկ ինչ ակնկալիքներ ունեք ներպետական դատարաններից: Արդյոք հայաստանյան դատարաններում կհասնե՞ք հաջողության:
-Դժվարանում եմ ասել, քանի որ, երբ դու չունես նաեւ Վճռաբեկ դատարան, որը խուսափում է պատասխանատվությունից, եւ իր վրա դրված պարտականությունները չկատարելը փորձում է իրենից վանել, ի՞նչ սպասենք նման դատարանից: Օրենքը Վճռաբեկի համար զրո արժեք ունի: Եթե ունենք այսպիսի Վճռաբեկ դատարան, էլ ի՞նչ ակնկալիքներ ունենաս ստորադաս դատարաններից: Իհարկե, հանուն ճշմարտության Վճռաբեկ դատարանում, որպես բացառություն, պետք է նշել միայն դատավոր Սերժիկ Ավետիսյանին: