«Facebook»-ը նախատեսում է կրիպտոարժույթով վճարային համակարգ գործարկել
«Facebook»-ը նախատեսում է գործարկել կրիպտոարժույթով վճարային համակարգ միլիարդավոր օգտատերերի համար ողջ աշխարհում, տեղեկացնում է The Wall Street Journal-ը։
Համակարգը կօգտագործի թվային մետաղադրամ, որը նման է բիթկոյնին, բայց «Facebook»-ը կջանա այնպես անել, որպեսզի պահպանի մետաղադրամի արժեքը։ Բիթկոյնը եւ նման կրիպտոարժույթները արժեքի վայրի տատանումներ են ունեցել։
Աղբյուրի համաձայն՝ «Facebook»-ը ներգրավում է տասնյակ ֆինանսական ընկերություններ եւ առցանց առեւտրականներ ցանցի գործարկման համար։ «Facebook»-ի պլանները ներառում են օգտատերերի ֆինանսական պարգեւատրման միջոցներ, որոնք կփոխգործակցեն գովազդի կամ այլ գործառույթների հետ։
Առայժմ «Facebook»-ը հայտարարում է միայն, որ ուսումնասիրում է բազմաթիվ տարբեր հավելվածներ կրիպտոարժույթի տեխնոլոգիայի համար։