Լրահոս

30.03.2010 14:28


ԿԲ նախկին նախագահ. «Մեր կառավարությունն ամրապնդում է նախագահի հիմքերը»

ԿԲ նախկին նախագահ. «Մեր կառավարությունն ամրապնդում է նախագահի հիմքերը»

-Իմ կարծիքով, մեր գործադիր իշխանությունը և կոնկրետ կառավարությունը, և կոնկրետ կազմով կառավարությունը մեկ խնդիր է լուծում՝ ամրապնդում է հանրապետության նախագահի հիմքերը։ Ո՛չ արդյունավետ, լիարժեք տնտեսական քաղաքականություն, ո՛չ սոցիալ, նման խնդիրներ կառավարությունը չունի։ Նայեք նրա կազմը, կառուցվածքը, նայեք այն խայտառակությունը, ինչի հետ մենք գործ ունենք,-«Ուրբաթ» ակումբում ասել է ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը։

Անդրադառնալով վերջերս ՀՀԿ-ԲՀԿ ներկոալիցիոն տարաձայնություններին՝ նա նշել է, թե կոալիցիան նշանակում է, որ խնդիրները լուծվում են միասին, հետևաբար առնվազն պետք է դուրս գալ կոալիցիայից, այնուհետև դժգոհել վերջինիս քաղաքականությունից. «Մենք գործ ունենք աբսուրդների հետ, և դա հավասարապես վերաբերում է, ցավոք, նաև գործադիր իշխանությանը»։

Այս իրավիճակում կառավարության հրաժարականի հնարավորության մասին խոսելիս Բագրատ Ասատրյանն ասել է, որ չի հավատում այդ հրաժարականին, առաջին հերթին, որովհետև չունենք քաղաքական մեխանիզմներ։

-Վերջին տասնամյակի ընթացքում քաղաքական մոտեցումներն ու լուծումներն իսպառ վերացվել են քաղաքական դաշտից։ Մեր քաղաքական դաշտի բնութագիրն այսօր ապաքաղաքականացված լինելն է։ Եթե լիներ քաղաքական, կլիներ, իհարկե, քաղաքական պատասխանատվություն, կլիներ նաև այնպես, որ վարչապետը, պաշտոնյաները հրաժարական կտային,-ընդգծել է Բ.Ասատրյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը