Թուրքական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում շարունակում է մնալ ԱՄՆ-ի բասկետբոլի պրոֆեսիոնալ լիգայի «Փորթլենդ» թիմի խաղացող, ազգությամբ թուրք, ամերիկաբնակ Էնես Քանթերը։
Քանթերին Թուրքիայում ցանկանում են կալանավորել։ Նրա նկատմամբ հայտարարվել է միջազգային հետախուզում։ Նա մեղադրվում է Թուրքիայում ահաբեկչական համարվող «գյուլենական համայնքի» հետ կապեր ունենալու մեջ։ Քանթերը հայտնի է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարած ներքին քաղաքականության հասցեին կոշտ քննադատություններով:
Նախօրեին բասկետբոլիստը իր Twitter-ի էջում գրառում է կատարել, որտեղ դատապարտել է Թուրքիայի կառավարության և նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարած քաղաքականությունը։
Բասկետբոլիստի դժգոհության պատճառն է դարձել այն, որ հերթական խաղից հետո Twitter-ի NBA-ի թուրքական էջը, ի տարբերություն ամերիկյան էջի, չի ցուցադրել թուրք բասկետբոլիստի ցուցանիշը խաղավարտից հետո։
Դրա վերաբերյալ սոցցանցում թուրք բասկետբոլիստը գրել է.
«Ինչ զզվելի երկիր է Թուրքիան, որը ղեկավարում է Էրդողանը։ Այսօրվա խաղի միակ թուրք ֆուտբոլիստի անունը չի հրապարակվում NBA-ի պաշտոնական թուրքալեզու էջի կողմից։ Նրանք չեն ցուցադրում «Փորթլենդի» խաղը Թուրքիայում։ Կառավարությունը մարդկանց վերահսկում է, և դա խնդիր է։ Ինչպե՞ս է առհասարակ NBA-ը նման բան թույլ տալիս»։
«Ինչ զզվելի երկիր է Թուրքիան». թուրք բասկետբոլիստ