Աշխարհ

02.05.2019 12:35


Իսրայելում երկուրոպեանոց շչակ է հնչել Հոլոքոստի զոհերի հիշատակին (տեսանյութ)

Իսրայելում երկուրոպեանոց շչակ է հնչել Հոլոքոստի զոհերի հիշատակին (տեսանյութ)

Իսրայելում մայիսի 2-ին երկուրոպեանոց շչակ Է հնչել Հոլոքոստի զոհերի հիշատակին: Ժամը 10:00-ին երկրի տարածքում կանգ Է առել ամբողջ տրանսպորտը, հայտարարված Էր լռության րոպե, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Շչակից անմիջապես հետո ամբողջ երկրում սկսվել են այն 6 միլիոն հրեաների հիշատակին նվիրված միջոցառումներ, որոնք Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին զոհվել են նացիստների եւ նրանց հանցակիցների ձեռքով: Դպրոցներում անցկացվում են Հոլոքոստի պատմության դասեր, ամբողջ երկրում՝ երիտասարդական հայրենասիրական ակցիաներ:

Երուսաղեմի Հոլոքոստի ուսումնասիրման թանգարանային-հետազոտական կենտրոնում՝ Յադ Վաշեմ համալիրում, ծաղկեպսակներ են դրվում Վարշավայի գետտոյում գերմանաֆաշիստական զավթիչների դեմ ապստամբության մասնակիցների հուշարձանին: Դրանից հետո Երուսաղեմում Կնեսետի (երկրի խորհրդարանի) Շագալի դահլիճում տեղի կունենա «Յուրաքանչյուր մարդ անուն ունի» արարողությունը, որի ընթացքում կընթերցվեն Հոլոքոստի զոհերի անունները:

Եվրոպացի հրեաների աղետի եւ հերոսության օրը սգո ազգային օր Է, որն Իսրայելում սահմանվել Է ի հիշատակ նացիստների կողմից ոչնչացված հրեաների եւ նվիրված Է վարշավյան գետտոյում ապստամբության ժամանակաշրջանին (1943 թվականի ապրիլի 19-մայիսի 16): Այս տարի Իսրայելում հիշատակի միջոցառումներն անցկացվում են «Պատերազմ՝ պատերազմի ներսում. հրեաների գոյատեւման պայքարը Հոլոքոստի ժամանակ» նշանաբանի ներքո:

Մայիսի 1-ի երեկոյան Երուսաղեմի Յադ Վաշեմ համալիրում հրեական պետության ղեկավարների ներկայությամբ վեց ջահ Է վառվել, որոնք խորհրդանշում են պատերազմի ընթացքում զոհված վեց միլիոն հրեաներին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Այս խորագրի վերջին նյութերը