Լրահոս

02.05.2019 10:45


Կոտայքի մարզում մոտ 2.5 հա եղեգնուտ է այրվել

Կոտայքի մարզում մոտ 2.5 հա եղեգնուտ է այրվել

ՀՀ ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ մայիսի 1-2-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Ալափարս-Սոլակ ավտոճանապարհի 3-րդ կմ-ի մոտակայքում այրվել է մոտ 1500 քմ խոտածածկույթ, ջերմահարվել՝ 20 դեկորատիվ ծառ, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի ոստիկանական բաժանմունքի մոտակայքում՝ մոտ 2.5 հա եղեգնուտ, Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 5-րդ կմ-ի մոտակայքում՝ մոտ 500 քմ խոտածածկույթ: Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Այս խորագրի վերջին նյութերը