Վենեսուելայի Ազգային ժողովը հայտարարել է Կարակասում բողոքի ակցիաների ընթացքում 78 տուժածների մասին
Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում մայիսի 1-ին առնվազն 78 մարդ Է տուժել բողոքի ակցիաների ընթացքում ուժայինների հետ ընդհարումների հետեւանքով: Այս տվյալները հրապարակել Է Միրանդայի նահանգից Ազգային ժողովի պատգամավոր Մանուելա Բոլիվարը, տեղեկացնում Է«Արմենպրես»-ը:
«Վերքեր Է ստացել 78 մարդ, 89 հոգի ձերբակալված Է»,- Բոլիվարի խոսքը մեջբերել Է VPITv հեռուստաալիքը: Ընդդիմության տվյալներով՝ հակակառավարական ելույթներ են տեղի ունեցել ամբողջ երկրում: Ապրիլի 30-ին բողոքի ակցիաներ Էին կազմակերպվել Կարակասում եւ Վենեսուելայի մի շարք այլ քաղաքներում այն բանից հետո, երբ մի խումբ զինվորականներ հանդես են եկել ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյի կողմում: Ցույցերին ուղեկցող բախումների հետեւանքով տուժել են տասնյակ մարդիկ: Իրավապաշտպան կազմակերպությունների տվյալներով՝ բերման Է ենթարկել առնվազն 150 ցուցարար, նրանցից ավելի քան հարյուրը մինչ այժմ մնում են կալանքի տակ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: