Աշխարհ

02.05.2019 10:35


Հնդկաստանում շուրջ 800 հազար մարդ է տարհանվել մոտեցող ցիկլոնի պատճառով

Հնդկաստանում շուրջ 800 հազար մարդ է տարհանվել մոտեցող ցիկլոնի պատճառով

Հնդկաստանի Օրիսայի նահանգի իշխանությունները հայտարարել են մոտեցող «Ֆանի» ցիկլոնի պատճառով շուրջ 800 հազար մարդու տարհանման մասին, որոնք բնակվում են ափամերձ եւ ցածրադիր շրջաններում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Times of India թերթը:

Տարհանումը պետք Է ավարտվի մինչեւ մայիսի 2-ի երեկոն, նշում Է հրատարակությունը:

Մարդկանց տեղավորում են հատուկ սարքավորված կենտրոններում, կրթական հաստատություններում եւ այլ հուսալի շենքերում:
Ենթադրվում Է, որ «Ֆանին» նահագի ափերին կմոլեգնի մայիսի 3-ի ցերեկը, քամու պոռթկումները կարող են հասնել ժամում 200 կիլոմետրի, ափամերձ շրջաններում սպասվում են տեղատարափներ, նշում Է թերթը՝ հղում անելով Հնդկաստանի Օդերեւութաբանական դեպարտամենտին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Այս խորագրի վերջին նյութերը