Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայությունը խոստովանեց, որ կրակել է ՀՀ ԶՈւ դիրքերի վրա
Ապրիլի 30-ին Տավուշի մարզում ադրբեջանական կողմի կրակից ՀՀ ԶՈւ զինծառայողի վիրավորվելու տեղեկության տարածումից հետո Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայությունը (ՊՍԾ) հայտարարություն տարածեց առաջնագծում տիրող իրավիճակի մասին:
Ադրբեջանական կողմը հայտարարության մեջ փաստացի խոստովանում է, որ կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ՝ անվանելով դա «պատասխան հրաձգություն»:
Նշենք, որ երեկ Տավուշի մարզում հակառակորդի կրակից գլխի շրջանում վիրավորվել է ՀՀ ԶՈւ պայմանագրային զինծառայող Արգիշտի Սամվելի Սեփխանյանը: Զինծառայողին ուղղաթիռով տեղափոխել են Երևան, կյանքին վտանգ չի սպառնում:
Հիշեցնենք, որ ապրիլի 29-ին էլ ադրբեջանական կողմը շուրջ 40 րոպե կրակի տակ էր պահել Տավուշի մարզի Բաղանիս-Ոսկեպար ճանապարհը:
Հիշեցնենք նաև, որ նախորդ տարվա հոկտեմբերից Տավուշի մարզի առաջնագծային որոշ հատվածում ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների դեմ Ադրբեջանի բանակի մոտոհրձգային բրիգադին փոխարինեցին Ադրբեջանի ՊՍԾ ստորաբաժանումները: Դեռ 2018թ. դեկտեմբերին հայտնել էինք, որ կոնկրետ Բաղանիս-Ոսկեպար հատվածում արդեն տեղակայվել էին սահմանապահ ստորաբաժանումներ:

Աղբյուրը՝ Razm.info