Աշխարհ

01.05.2019 13:56


Ադրբեջանում մեկնարկել են «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք» ադրբեջանաթուրքական համատեղ զորավարժությունները

Ադրբեջանում մեկնարկել են «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք» ադրբեջանաթուրքական համատեղ զորավարժությունները

Ադրբեջանում մայիսի 1-ին մեկնարկել են «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք-2019» ադրբեջանա-թուրքական համատեղ մարտավարական զորավարժությունները, գրում է minval.az-ը: Այդ նպատակով օրեր առաջ Ադրբեջան էին ժամանել Թուրքիայի ԶՈՒ ներկայացուցիչները:

Ինչպես հայտնել են Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, զորավարժություններն անցկացվում են Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմական համագործակցության վերաբերյալ համաձայնագրի շրջանակում:

Դրանց հիմնական նպատակը երկու երկրների ռազմական ստորաբաժանումների փոխգործակցության համակարգումն է, անձնակազմերի մարտունակության մակարդակի բարձրացումը, և այլն:

Վարժանքներին մասնակցում են ռազմատեխնիկա, հրետանային կայանքներ, նռնականետներ, մարտական և տրանսպորտային ուղղաթիռներ, ինչպես նաև երկու երկրների բանակների զենիթահրթիռային ստորաբաժանումները:

Զորավարժությունները կտևեն մինչև մայիսի 3-ը:

Աղբյուրը՝ Tert.am

Այս խորագրի վերջին նյութերը