Բանակցությունների ձևաչափը շարունակում է անփոփոխ մնալ․ Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախարարների խորհրդի նիստում անդրադարձել է Արցախի կոնֆլիկտի կարգավորմանը՝ նշելով, որ «ադրբեջանական կողմի գործողությունների արդյունքում կանխվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների ձևաչափը փոխելու փորձերը»։ Այս մասին գրում է Trend.az-ը։
Ադրբեջանական կողմի սկզբունքային դիրքորոշումն այն է, որ հարցը պետք է լուծվի «երկրի տարածքային ամբողջականության շրջանակում` միջազգային կազմակերպությունների կողմից ընդունված բանաձևերի և որոշումների հիման վրա` Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքներին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումներին համապատասխան»: Ալիևը շեշտել է՝ այլ մոտեցում չկա։
«Բանակցությունների ձևաչափը շարունակում է անփոփոխ մնալ: Չնայած նրան, որ եղել են որոշակի փորձեր, սակայն մեր գործունեության արդյունքում դրանք կանխվել են: Մարտի 9-ին Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը հասցեական էր, միանշանակ, վկայում էր այն մասին, որ կոնֆլիկտի կողմերը երկուսն են: Ուստի, կարծում եմ՝ թեման արդեն լուծում գտել է: Մենք կշարունակենք մնալ մեր սկզբունքային դիրքում, կուժեղացնենք մեր երկիրը և բանակը»,-նշել է Ադրբեջանի նախագահը։

Աղբյուրը՝ yerevan.today