Աշխարհ

30.04.2019 20:15


Թուրքիայում գյուլենականների հետ կապի մեղադրանքով 137 զինվորական է կալանավորվել

Թուրքիայում գյուլենականների հետ կապի մեղադրանքով 137 զինվորական է կալանավորվել

Թուրքիայում շարունակվում է պայքարն իսլամի քարոզիչ, ամերիկաբնակ միլիարդատեր Ֆեթուլլահ Գյուլենի հետևորդների դեմ։ Գյուլենին Թուրքիայի իշխանությունները մեղադրում են 2016թ. հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձը նախաձեռնելու մեջ։ Իսկ գյուլենական համայնքը Թուրքիայում համարվում է ահաբեկչական կազմակերպություն։

Թուրքական ոստիկանության կողմից իրականացված հատուկ գործողությունների արդյունքում բերման է ենթարկվել 153 զինվորականի, որից 137-ի նկատմամբ կալանավորման որոշում է կայացվել։

Նրանք մեղադրվում են գյուլենական համայնքի հետ կապ ունենալու մեջ։

Աղբյուրը` «Էրմենիհաբեր»

Այս խորագրի վերջին նյութերը