Աշխարհ

30.04.2019 15:32


Ուկրաինայի ԿԸՀ-ն Զելենսկուն պաշտոնապես նախագահ է հայտարարել

Ուկրաինայի ԿԸՀ-ն Զելենսկուն պաշտոնապես նախագահ է հայտարարել

Ուկրաինայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է ապրիլի 21-ին կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքները:

Ինչպես հայտնում է life.ru-ն, հումորիստ, շոումեն Վլադիմիր Զելենսկին հավաքել է ձայների 73,22%-ը, իսկ գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն՝ 24,45%-ը: Ընդհանուր առմամբ, ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 62,07%-ը:

Հիշեցնենք, որ ընտրությունների ավարտից հետո Պորոշենկոն ընդունել էր իր պարտությունը, սակայն ընդգծել, որ «պարտվել է մարտում, բայց ոչ ճակատամարտում»:

Քաղաքական որոշ վերլուծաբանների կարծիքով՝ Զելենսկիի հաջողությունը պայմանավորված էր այն փաստով, որ կոռուպցիայից և աղքատությունից հոգնած ուկրաինացիները ցանկանում էին պատժել Պորոշենկոյին:

Ավելի վաղ Ուկրաինայի նորընտիր նախագահ Զելենսկին մեղադրել էր երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովին նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների հրապարակումը միտումնավոր ձգձգելու համար:

Ուկրաինական օրենսդրության համաձայն՝ քանի որ խորհրդարանի պատգամավորները երդվել են 2014 թվականի նոյեմբերի 27-ին, ապա նախագահը կարող է խորհրդարանը լուծարել մայիսի 27-ից ոչ ուշ: Եթե նա չհասցնի, ապա ստիպված կլինի աշխատել խորհրդարանի ներկայիս կազմի հետ, որտեղ չունի իր ներկայացուցիչները, մինչև հոկտեմբերի 27-ը:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը